ՀՀ ՊԱՐԱ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2023
Տեղի ունեցավ ՀՀ ՊԱՐԱ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2023 _Ը Մենք էլ մեր մասնակցությունն ունեցանք և զբաղեցրինք մեր մրցանակային տեղերը ☺️ Այսպիսով՝ Փետրվարի 23-ին ոլորավայրեջք մրցումներում Հայկ Աբգարյանը 1-ին տեղ է գրավել, Սասուն Հակոբյանը՝ 2-րդ տեղ: Փետրվարի 24-ին ոլորավայրեջք մրցումներում Ստաս Նազարյանը 1-ին տեղ է գրավել, Հայկ Աբգարյանը՝ 2-րդ տեղ, Սասուն Հակոբյանը ՝ 3-րդ տեղ: Շնորհակալություն Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիային մեր մարզիկների մասնակցությանը աջակցելու համարԹեհրանում անցկացվող FIS -ի կողմից կազմակերպված ՛՛Լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարերին
Ինչպես տեղեկացրել էինք, 2023 փետրվարին գտնվում էինք իրանում՝ Թեհրանում անցկացվող FIS -ի կողմից կազմակերպված ՛՛Լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարերին՛՛ մասնակցելու նպատակով, և ուրախալի լուրեր ունենք ձեզ համար Հսկա ոլորավայրէջք մարզաձևում Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ հերիզոնականը, նույն մարզաձևում Ստաս Նազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ոլորավայրէջք մարզաձևում Ստաս Նազարյանը ևս զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը լինելով 44 -օրյա պատերազմի մասնակից առաջին անգամ մասնակցություն ունեցան միջազգային մրցաշարերում, նրանք պատվով հանդես եկան և ավարտեցին մրցուղին:Թեհրանի ազգային առաջնորդարանի սրբազանի ընդունելություն
Մեր թիմը հատուկ ընդունելության արժանացավ Թեհրանի ազգային առաջնորդարանի սրբազանի կողմից, հատուկ շնորհակալություն Թեհրանի Արարատ ակումբին մեր տղաներին հյուրընկալելու համար: Վաղվանից տղաները կսկսեն սպորտային մարզումները և մրցաշարերը:2023 փետրվարի 1-ին
2023 փետրվարի 1-ին Մեր թիմն այսօր մեկնեց Պարսկաստան` մասնակցելու լեռնադահուկային սպորտի միջազգային մրցումներին: Այս անգամ ևս մեր աջակիցը մեզ հետ է Barry.am Թիմում են մեր 44-օրյայի մասնակիցներ Էրիկ Գրիգորյանը և Տիգրան Գրիգորյանը:Արդեն բարի ավանդույթ
Շիրակացու ճեմարանի սաները դրամահավաք կազմակերպեցին և նվիրեցին ֆեդերացիայի թիմին: Գումարը ծառայելու է կարևոր նպատակի: Փետրվարի 1-8 մեկնելու ենք Պարսկաստան՝ մասնակցելու լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի: Եվս մեկ անգամ շնորհակալ ենքԿարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների: Քննարկվել են հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով: Ավելին՝ https://escs.am/am/news/151322020 թվականի նոյեմբերին
2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի:Tokyo2020
Նոր փորձով, ոգևորված և ավելի ուժեղ վերադարձանք հայրենիք:Հոկտեմբերի 19-21 “Rezept-sport” սպորտային սայլակներով մարաթոն
Հոկտեմբերի 19-21 Մասնակցեցինք ՌԴ Սոչի քաղաքի “Fórmula-1” վազքուղում մեկնարկող “Rezept-sport” սպորտային սայլակներով մարաթոնին: Մարաթոնը հաջողված էր, լի սպորտային հաջողություններով և անհաջողություններով: Միջազգային այս մարաթոնին մեր 6-րդ մասնակցությունն ունեցանք Ստաս Նազարյան, Հայկ Աբգարյան, Սմբատ Կարապետյան թիմով: Շնորհակալ ենք @Barry.am ընկերությանը մասնակցությանն աջակցություն ունենալու համար:Dubai 2022 World Alpine Skiing` նոյեմբերի 16-21
Պարաձմեռային մարզաձևերի ֆեդերացիայի մարզիկները մասնակցեցին Դուբայում կայացած լեռնադահուկային միջազգային մրցաշար Dubai 2022 World Alpine Skiing -ին, որին մասնակցում էին 11 երկիր:Մարզումներ և հանգիստ
Մեր թիմի նոր մասնակիցների՝ զինհաշմանդամություն ձեռք բերած տղաների հետ մարզվում ենք 16.7.21 -ից Սևանի ափում:Ինտենսիվ մարզումների միջոցով ակտիվ կյանք վերադառնալ
Մոտ 40 հոգանոց թիմում բոլորը գործող կամ սկսնակ մարզիկներ են. նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ինտենսիվ մարզումների միջոցով ակտիվ կյանք վերադարձնելն է:Հասարակական-սոցիալական կյանքում բարեփոխումների և հասարակությանը կրթելու ճանապարհն են ընտրել
Հասարակական-սոցիալական կյանքում բարեփոխումների և հասարակությանը կրթելու ճանապարհն են ընտրել ֆեդերացիաները տեսանելի ապագայում հաջողության հասցնելու համար՝ հարմարեցված տրանսպորտ, համապատասխան կայանատեղի, բնակելի և հասարակական շենքերում միջազգային նորմերին համապատասպան վերելակներ, թեքահարթակներ և հավասար հոգեբանական մոտեցում հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող անձնանց:Մայիսի 1-8-ը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցումներին կմասնակցենք
Մեկնումից 30-40 օր առաջ մարզումները կշարունակենք Արտաշատում՝ Փարիզի բնակլիմայական պայմաններին հարմարվելու նպատակով:Հունիսի 1-5-ը սայլակավազքի եվրոպայի առաջնություն
Ստասն ու Հայկը հունիսի 1-5-ը Լեհաստանում սայլակավազքի եվրոպայի առաջնությանն են մասնակցելու:2 տարի է ծառայութուններից անվճար օգտվելու աբոնեմենտ
Տեղական ընկերություններից «Գրանդ սպորտն» արդեն 2 տարի է տղաներին իր ծառայութուններից անվճար օգնելու աբոնեմենտ է նվիրում. հուսով են՝ նմանատիպ առաջարկները վարակիչ կլինեն այլ ընկերությունների կողմից ևս:Նոր գործող ֆեդերացիան արդեն մշտական անդամներ ունի
Նոր գործող ֆեդերացիան արդեն մշտական անդամներ ունի՝ հաշմանդամություն ունեցող տղաները, որոնց մեծ մասը զինհաշմանդամություն ունեցողներ են, ֆեդերացիայի հետ սպորտային ակտիվ ու երկար ճանապարհ են սկսել: