Օնիկ Հովակիմյան

Օնիկ Հովակիմյան
Հայկ Աբգարյան

Հայկ Աբգարյանը հաշմանդամություն է ձեռք բերել 9-10 տարեկանում՝ ավտովթարի հետևանքով. ծնկից ներքև ոտքն անդամահատել են: Ընտրելով սպորտային ուղին՝ Հայկը ձմեռային պարալիմպիկ մարզաձևերի գործող սպորտի վարպետ է դարձել: Սայլակով մարաթոնների է մասնակցել Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Փարիզում, Տորոնտոյում: 1997-1999թթ. կամավոր ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: 2020թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան: Հայկ Աբգարյանը և Ստաս Նազարյանը մարզվում էին Ծաղկաձորի սպորտբազայում (ինքուրույն են լքված սպորտբազայի դայլիճը կարգի բերել և հարմարեցրել պարապմունքներին). Պատրաստվում են Փարիզի վարկանիշային մրցումներին և Տոկիոյի պարալիմպիկ խաղերին:
Ստաս Նազարյան

Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին: 1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը: Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, իսկ հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք. սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին:

ՄԵՐ ՄԱՍԻՆ ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Պարաաթլետիկայի ֆեդերացիա» 2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի: Ֆեդերացիայի գլխավոր նպատակը Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումն է: Ֆիզիկական և հոգեբանական շատ դժվարություններ հաղթահարած պարալիմպիկ մարզիկները նաև նոր առաքելություն են ստանձնել՝ ճանապարհ հարթել հաշմանդամություն ունեցող նոր սերնդի համար: 2. «Պարաձմեռային սպորտաձևերի ֆեդերացիա» «Պարաձմեռային սպորտաձևերի ֆեդերացիան 2020թ. է հիմնադրվել՝ պարալիմպիկ մարզիկ Հայկ Աբգարյանի, Ստաս Նազարյանի, Օնիկ Հովակիմյանի, Լուսինե Կարապետյանի, Արտակ Պողոսյանի համանախագահությամբ: Ի թիվս այլ ծառայությունների՝ ֆեդերացիան ֆիզիկական և հոգեբանական ռեաբիլիտացիոն ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց: «Պարաձմեռային սպորտաձևերի» և «Պարաաթլետիկայի» ֆեդերացիաները համանախագահությամբ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի, Լուսինե Կարապետյանի, Արտակ Պողոսյանի, նպատակադրել են Հայաստանում պրոֆեսիոնալ մակարդակով զարգացնել հաշմանդամային սպորտը: Մոտ 40 հոգանոց թիմում բոլորը գործող կամ սկսնակ մարզիկներ են. նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ինտենսիվ մարզումների միջոցով ակտիվ կյանք վերադարձնելն է: Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին: 1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը: Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, իսկ հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք. սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին: «Պարաաթլետիկայի ֆեդերացիան» գործում է բարեգործական հիմունքներով՝ շուրջը խմբելով ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձնանց՝ պասիվ կյանքից դեպի ակտիվ-սպորտային կյանք մոտիվացնելու նպատակով: Անկախ սեռից, տարիքից, հաշմանդամության կարգից, պրոֆեսիոնալ թե սիրողական սպորտային ուղուց, ֆեդերացիան ձեռք է մեկնում բոլորին: Այս պահին 50 ակտիվ մասնակից է ընդգրկված ֆեդերացիայում. այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հարյուրավոր տղաներ դեռ պրոթեզավորման փուլում են. հետո կհամալրեն ֆեդերացիայի շարքերը: Ֆեդերացիայում առայժմ ներկայացված են լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, ծանրամարտը, սայլակավազքը. շուտով գնդի հրումն էլ կավելանա: Համահիմնադիրները և՛ ֆեդերացիայի վարչական, և՛ մարզչական գործունեությամբ են զբաղվում. թիմում գործող պրոֆեսիոնալ պարալիմպիկ մարզիչներ են, ունեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություն:

Տեղի ունեցավ ՀՀ ՊԱՐԱ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2023 _Ը Մենք էլ մեր մասնակցությունն ունեցանք և զբաղեցրինք մեր մրցանակային տեղերը ☺️ Այսպիսով՝ Փետրվարի 23-ին ոլորավայրեջք մրցումներում Հայկ Աբգարյանը 1-ին տեղ է գրավել, Սասուն Հակոբյանը՝ 2-րդ տեղ: Փետրվարի 24-ին ոլորավայրեջք մրցումներում Ստաս Նազարյանը 1-ին տեղ է գրավել, Հայկ Աբգարյանը՝ 2-րդ տեղ, Սասուն Հակոբյանը ՝ 3-րդ տեղ: Շնորհակալություն Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիային մեր մարզիկների մասնակցությանը աջակցելու համար

Ինչպես տեղեկացրել էինք, 2023 փետրվարին գտնվում էինք իրանում՝ Թեհրանում անցկացվող FIS -ի կողմից կազմակերպված ՛՛Լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարերին՛՛ մասնակցելու նպատակով, և ուրախալի լուրեր ունենք ձեզ համար Հսկա ոլորավայրէջք մարզաձևում Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ հերիզոնականը, նույն մարզաձևում Ստաս Նազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ոլորավայրէջք մարզաձևում Ստաս Նազարյանը ևս զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը լինելով 44 -օրյա պատերազմի մասնակից առաջին անգամ մասնակցություն ունեցան միջազգային մրցաշարերում, նրանք պատվով հանդես եկան և ավարտեցին մրցուղին:

Մեր թիմը հատուկ ընդունելության արժանացավ Թեհրանի ազգային առաջնորդարանի սրբազանի կողմից, հատուկ շնորհակալություն Թեհրանի Արարատ ակումբին մեր տղաներին հյուրընկալելու համար: Վաղվանից տղաները կսկսեն սպորտային մարզումները և մրցաշարերը:

2023 փետրվարի 1-ին Մեր թիմն այսօր մեկնեց Պարսկաստան` մասնակցելու լեռնադահուկային սպորտի միջազգային մրցումներին: Այս անգամ ևս մեր աջակիցը մեզ հետ է Barry.am Թիմում են մեր 44-օրյայի մասնակիցներ Էրիկ Գրիգորյանը և Տիգրան Գրիգորյանը:

Շիրակացու ճեմարանի սաները դրամահավաք կազմակերպեցին և նվիրեցին ֆեդերացիայի թիմին: Գումարը ծառայելու է կարևոր նպատակի: Փետրվարի 1-8 մեկնելու ենք Պարսկաստան՝ մասնակցելու լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների: Քննարկվել են հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով: Ավելին՝ https://escs.am/am/news/15132

Կապ մեզ հետ